ՌԴ պաշտպանության նախարարը հայտնել է մարտական ռոբոտների սերիական արտադրության մասին

Աստղիկ Խաչատրյան 21.05.2021 - 20:22
21.05.2021 - 20:22 դիտում

Ռուսաստանի Դաշնությունում սկսվել է արհեստական բանականությամբ մարտական ռոբոտների սերիական արտադրությունը, որոնք կարող են ինքնուրույն կռվել։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն:

«Արդեն կան ոչ թե պարզապես փորձանմուշներ, այլ ռոբոտներ, որոնց իսկապես կարելի է ցուցադրել ֆանտաստիկ ֆիլմերում, երբ նա ի վիճակի է ինքնուրույն պատերազմել»,-հայտարարել է Շոյգուն «Նոր գիտելիք» մարաթոնի շրջանակներում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ