ՌԴ-ում տղամարդը քնի ժամին հրացանով մտել է մանկապարտեզ. կան զոհեր, այդ թվում՝ 2 երեխա

Աննա Կոստանյան 26.04.2022 - 15:19
26.04.2022 - 15:19 դիտում

ՌԴ Ուլյանովսկի մարզի մանկապարտեզներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, չորս մարդ է զոհվել. սպանվածների թվում 2016 և 2017 թթ. ծնված երկու երեխա կա։

Tert.am-ի փոխանցմամբ,  այս մասին  գրում է bbc.com-ը, մահացել է նաև կրակ բացողը և մանկապարտեզի աշխատակիցներից մեկը։

Ինչպես հայտնում են ՏԱՍՍ-ը և «Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով աղբյուրներին, զինված տղամարդը մտել է մանկապարտեզ, որտեղ կրակել է երկու երեխաների և դայակի վրա, այնուհետև ինքնասպան եղել։

Միջադեպը տեղի է ունեցել Վեշկաիմա գյուղում «քնի ժամին», հարձակվողի դրդապատճառները հայտնի չեն, ասել է «Ինտերֆաքս»-ի զրուցակիցը։

Նախնական տվյալներով՝ տղամարդը կրակել է ԻԺ-27 խորհրդային երկփողանի որսորդական հրացանից:

«Տղամարդն ուներ ԻԺ-2 հրացանի համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ու լիցենզիաները, նա որսորդ էր և զենքը գնել էր օրինական ճանապարհով»,- ասել է «Ինտերֆաքս»-ի զրուցակիցը։ Նախնական տվյալներով՝ նա 68-ամյա տեղի բնակիչ է:

ՏԱՍՍ-ը, վկայակոչելով իր աղբյուրը, հայտնում է, որ հրաձգության պատճառ կարող էր լինել կենցաղային կոնֆլիկտը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ