ՌԴ-ում նավթով լի 17 ցիստեռն դուրս է եկել ռելսերից

Աննա Կոստանյան 6.03.2021 - 13:30
6.03.2021 - 13:30 դիտում

Ռուսաստանի Խաբարովսկ երկրամասում 17 ցիստեռն դուրս է եկել ռելսերից, հայտնում է EurAsia Daily լրատվական կայքը՝ հղում տալով Արտակարգ իրավիճակների նախարարության հայտարարությանը:

«Բեռնատար գնացքի չորս ցիստեռներում հայտնաբերվել է նավթամթերքի կաթիլային արտահոսք: Բնապահպանական վնասը կանխելու համար երկաթուղու աշխատակիցները կառանձնացնեն տարածքը, որտեղ նավթի արտահոսք է տեղի ունեցել», – նշել է ԱԻՆ աշխատակիցը:

Պատահարը մարդատար գնացքների աշխատանքի խափանման պատճառ է դարձել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ