ՌԴ-ում զորակոչային տարիքի վերին շեմը կբարձրացվի

Աստղիկ Խաչատրյան 28.07.2023 - 20:51
28.07.2023 - 20:51 դիտում

ՌԴ դաշնության ժողովը հուլիսի 28-ին կայացած նիստում կողմ է քվեարկել օրենքին, ըստ որի՝ 2024 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանում զինվորական ծառայության զորակոչելու տարիքը կլինի 18-ից 30 տարեկանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс»-ից», օրենքին կողմ է քվեարկել 159 սենատոր, մեկը ձեռնպահ է մնացել։

Ավելի վաղ օրինագիծը հաստատել էր ՌԴ պետդուման։ Մինչ այս զորակոչի տարիք էր հանդիսանում 18-ից 27 տարեկանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ