ՌԴ-ում զինծառայողը հրաձգություն է իրականացրել աերոդրոմի տարածքում՝ սպանելով 3 զինվորական

Աննա Կոստանյան 9.11.2020 - 13:24
9.11.2020 - 13:24 դիտում

Ռուսաստանում զինծառայողը Վորոնեժի մերձակայքում գտնվող աերոդրոմում երեք մարդ է սպանել, ինչի մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունում քաջատեղյակ աղբյուրին:

«Զինծառայողը հրաձգություն է կազմակերպել, կրակել է ատրճանակից, որը վերցրել էր սպայից: Սպանվել է երեք մարդ: Հարձակվողը բարիկադավորվել է տարածքում»,-ասել է աղբյուրը:

Ըստ նախնական տվյալների՝ զոհվել է մեկ սպա և երկու զինվոր:

Ավելի ուշ հաղորդվել է, որ հանցագործը՝ 2000թ. ծնված Անտոն Մակարովը, դիմել է փախուստի: Նա կարող է զինված լինել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ