ՌԴ-ն կանի հնարավորը՝ կանխելու գլոբալ հակամարտությունը. Պուտին

9.05.2024 - 19:37 դիտում

Ռուսաստանի նախագահը ելույթ է ունեցել մայիսի 9-ի առթիվ Կարմիր հրապարակում կազմակերպված շքերթի ընթացքում: Վլադիմիր Պուտինը մեղադրել է Արևմուտքին տարածաշրջանային հակամարտություններ, ազգամիջյան և միջկրոնական թշնամանք հրահրելու, ինչպես նաև աշխարհի զարգացումը զսպելու համար:

«Ռուսաստանը կանի հնարավորը՝ կանխելու գլոբալ հակամարտությունը, սակայն թույլ չենք տա, որ որևէ մեկը մեզ սպառնա։ Մեր ռազմավարական ուժերը միշտ մարտական պատրաստության ռեժիմում են»,- նախազգուշացրել է Կրեմլի ղեկավարը, հավելել՝ Ռուսաստանն այժմ բարդ, անցումային շրջան է ապրում։

Ավելի ուշ՝ լրագրողների հետ զրույցում էլ Պուտինը տեղակացրել է, որ առաջիկա միջուկային զորավարժությունների երկրորդ փուլում Մինսկը կմիանա Ռուսաստանին՝ հաշվի առնելով, որ Բելառուսի տարածքում ոչ ռազմավարական միջուկային զենք է տեղակայված:

«Մենք նման զորավարժություններ պարբերաբար անցկացնում ենք»,- պարզաբանել է ՌԴ ղեկավարը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ