ՌԴ-ն առաջիկայում գլխավոր հյուպատոսություն կբացի Կապանում. ՌԴ ԱԳ փոխնախարար Իվանով

Աննա Կոստանյան 25.12.2023 - 16:42
25.12.2023 - 16:42 դիտում

Ռուսաստանը մոտ ապագայում արտերկրում երկու դեսպանություն և հինգ գլխավոր հյուպատոսություն կբացի։ Այդ մասին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը։

«Բուրկինա Ֆասոյում և Հասարակածային Գվինեայում՝ դեսպանատներ, Կապանում (Հայաստան), Ակտաուում (Ղազախստան), Սամարղանդում (Ուզբեկստան), Դենպասարում (Ինդոնեզիա) և Մալեում (Մալդիվներ) գլխավոր հյուպատոսություններ բացելու մասին որոշումներն արդեն ընդունվել և համաձայնեցվել են ընդունող պետությունների իշխանությունների հետ»,- ասել է դիվանագետը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը նշել է, որ Ռուսաստանի իշխանությունները կընդլայնեն իրենց դիվանագիտական ​​ներկայությունը բարեկամ երկրներում և Ռուսաստանի համար առանցքային դարձած աշխարհագրական շրջաններում տեղակայված պետություններում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ