ՌԴ խաղաղապահները ԼՂ Մարտունու շրջանում ականազերծման աշխատանքներ են կատարում

Աստղիկ Խաչատրյան 24.06.2021 - 10:29
24.06.2021 - 10:29 դիտում

Պայթյունավտանգ առարկաների և չպայթած ռազմամթերքի հայտնաբերման համար ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման ստորաբաժանումները ԼՂ Մարտունու շրջանի Սոս գյուղի տարածքում որոնողական աշխատանքներ են իրականացնում։Այս մաիսն հայտնում է Ռուսաստանի ՊՆ-ն։

«Այսօր գտնվում ենք Սոս գյուղում, նպատակն է տեղանքն ամբողջությամբ պայթյունավտանգ առարկաներից մաքրելը։ Որոնումների ընթացքում հայտնաբերվել են մի շարք պաշտպանական նռնակներ, հարձակողական նռնակներ, նաև 30 մմ տրամաչափի փամփուշտներ», – հայտնել է մարդասիրական ականազերցման խմբի սպա Իլյա Ստոլիչնին։

Համաձայն հաղորդագրության՝ տարածքի մաքրումն իրականացվել է ժամանակակից կոնտակտային և ոչ կոնտակտային ականորսիչների, ինչպես նաև շների օգնությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ