ՌԴ-ի և ՀՀ-ի միջև առևտրաշրջանառությունն աճել է գրեթե 13%-ով` հասնելով 2,6 մլրդ դոլարի. Միշուստինը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը

Աննա Կոստանյան 20.04.2022 - 14:52
20.04.2022 - 14:52 դիտում

Մոսկվան և Երևանը 2021 թվականին նախորդ տարվա համեմատ գրեթե 13 տոկոսով ավելացրել են երկրների միջև երկկողմ առևտրի ծավալը։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանը Հայաստանի տնտեսության արտաքին առևտրային գործընկերների և ներդրողների շարքում առաջինն է: Եվ անցած տարի փոխադարձ ապրանքաշրջանառությունը 2020 թվականի համեմատ աճել է գրեթե 13 տոկոսով, աճը շարունակվում է։ Այն հասել է 2 միլիարդ 600 միլիոն դոլարի», – ասել է ՌԴ նախարարների կաբինետի ղեկավարը։

Ընդ որում, այս տարվա հունվար-փետրվարին առևտուրն աճել է 42%-ով՝ կազմելով գրեթե 430 մլն դոլար, հավելել է Միշուստինը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ