ՌԴ-ի և Թուրքիայի միջև տարաձայնությունները խոչընդոտում են գազային հանգույցի ստեղծմանը

Աննա Կոստանյան 15.09.2023 - 13:24
15.09.2023 - 13:24 դիտում

Թուրքիայում գազային հանգույցի ստեղծումը հետաձգվել է Մոսկվայի և Անկարայի միջև տարաձայնությունների պատճառով, թե որ կողմն է այն շահագործելու։ Այս մասին հինգշաբթի՝ սեպտեմբերի 14-ին, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրների։ «Կան կառավարման խնդիրներ, վիճում են, թե ով պետք է կառավարի հանգույցը», – ասել է գործակալության զրուցակիցը, որը ցանկացել է անանուն մնալ: «Գազպրոմ»-ի և Թուրքիայի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչները չեն պատասխանել Reuters-ի հարցումներին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է 2022 թվականի հոկտեմբերին Թուրքիայի տարածքում գազային հանգույց ստեղծել Եվրոպա ռուսական վառելիք մատակարարելու համար։ Նրա կարծիքով՝ դա հնարավոր կդարձներ փոխհատուցել Բալթիկ ծովում պայթեցված «Հյուսիսային հոսք» գազատարներով տարանցման կորցրած ծավալը։ Սեպտեմբերի 4-ին Սոչիում կայացած բանակցություններից հետո Պուտինը հայտարարել էր, որ «Գազպրոմը» թուրքական Botas ընկերությանն է փոխանցել հանգույց ստեղծելու ճանապարհային քարտեզի նախագիծը։ Սակայն, ըստ նրա, դեռևս անհրաժեշտ է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, համաձայնեցնել հանգույցի գործունեության իրավական դաշտը և «գնված գազի առևտրի և փոխանցման սխեմաները»։ Եվրամիությունը քննադատում է Ռուսաստանի և Թուրքիայի ծրագրերը. որոշ եվրոպական երկրներ մտահոգված են, որ թուրքական կենտրոնի օգնությամբ Ռուսաստանը կկարողանա շրջանցել ԵՄ պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ուկրաինայի պատերազմի պատճառով՝ խառնելով իր մատակարարումները այլ երկրներից վառելիքի հետ, նշում է Reuters-ը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ