ՌԴ-ին նոր տարածքների միանալու մասին պայմանագրերի ստորագրումը տեղի կունենա վաղը՝ Կրեմլում

Աննա Կոստանյան 29.09.2022 - 15:46
29.09.2022 - 15:46 դիտում

Վաղը Կրեմլի Մեծ պալատում ՝ Գեորգիևյան դահլիճում, ժամը 15: 00-ին (տեղական ժամանակով) տեղի կունենա ՌԴ-ի կազմում նոր տարածքներ ընդգրկելու մասին պայմանագրերի ստորագրման արարողությունը: Այս միջոցառմանը նախագահ Պուտինի ծավալուն ելույթ է սպասվում։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։

Հիշեցնենք, որ ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերում սեպտեմբերի 23-ից 27-ը հանրաքվեներ են անցկացվել՝ քաղաքացիները կողմ են արտահայտվել Ռուսաստանի կազմում սուբյեկտների ընդգրկմանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ