ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ. նրան հանձնվել է բողոքի հայտագիր

Աննա Կոստանյան 15.01.2025 - 13:58
15.01.2025 - 13:58 դիտում

2025թ. հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ