Ռուսաստանի հատուկ ծառայությունները չեզոքացրել են ահաբեկչի, որը պատրաստվում էր երկաթուղային կամուրջ պայթեցնել Սարատովի մարզում։
Այս մասին հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։
Ձերբակալության ժամանակ դիվերսանտը զինված դիմադրություն է ցույց տվել և ոչնչացվել։
Պարզվել է, որ տղամարդը շփումներ է ունեցել ուկրաինական կողմի հետ և անօրինական գործողությունը կատարելուց հետո պետք է մեկներ Ուկրաինա՝ ռազմական գործողություններին մասնակցելու։
Դեպքի վայրում հայտնաբերվել են 11 կգ քաշով պայթուցիկ, «Մակարով» տեսակի ատրճանակ և ռազմամթերք: