ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Մոսկվային անհասկանալի է Ալիեւի հուզական արձագանքը Լավրովի խոսքին

Հրաչ Սահակյան 6.11.2020 - 01:35
6.11.2020 - 01:35 դիտում

Ռուսաստանին հասկանալի չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հուզական արձագանքը Արցախում օտարերկրյա վարձկանների մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերին: Այս մասին ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությանը հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության աղբյուրը:

«Անկեղծ ասած, մեզ այնքան էլ հասկանալի չէ հարգելի Իլհամ Հեյդարի Ալիևի հուզական արձագանքը Սերգեյ Վիկտորի Լավրովի մեկնաբանությանը: Միգուցե Ադրբեջանի նախագահի օգնականները նրան ցույց են տվել ուրիշի նյութեր կամ ներկայացրել են իրենց սեփական մեկնաբանությունը»,- ասել է գործակալության աղբյուրը:

«Միևնույն ժամանակ, մենք մնում ենք այն համոզմանը, որ վարձկան զինյալների ներթափանցումը Անդրկովկաս սպառնում է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Ռուսաստանի կայունությանն ու անվտանգությանը»,- հավելել է աղբյուրը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ