Ապրիլի 25-ին Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսի պարտականությունները կատարող Ռաֆայել Մովսեսյանը ներկա է եղել Էրբիլի հայ առաքելական Սուրբ Խաչ եկեղեցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին: Այս մասին հայտնում է Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:
Պատարագից հետո Ռ. Մովսեսյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությանը և ծաղկեպսակ է զետեղել ՀՀ գլխավոր հյուպատոսության անունից: