Ջրհեղեղ Լենքորանում. հեղեղվել են տներ ու փողոցներ

Աննա Կոստանյան 6.02.2025 - 16:00
6.02.2025 - 16:00 դիտում

Ադրբեջանի Լենքորան քաղաքում, ինչպես նաև Լենքորանի շրջանի Գիրդանի, Կոսալար և Շիլյավար գյուղերում երկու օր տևած ինտենսիվ անձրևի հետևանքով գետը դուրս է եկել ափերից, հեղեղել տներն ու հարակից տարածքները։ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները աղետից տուժած շրջաններից տարհանել են մոտ 20 մարդու:

Իրականացվում է այն բնակիչների տարհանումը, որոնք չեն կարողանում ինքնուրույն լքել ջրհեղեղի տարածքները, ձեռնարկվում են անվտանգության այլ անհրաժեշտ միջոցառումներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ