Ջրափրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Աստղիկ Խաչատրյան 20.07.2023 - 19:05
20.07.2023 - 19:05 դիտում

Հուլիսի 20-ին, ժամը 16։19-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի թերակղզու հյուսիսային ափում ավտոմեքենան հայտնվել է ջրում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ջրափրկարարները արգելափակումից դուրս են բերել «Jeep» մակնիշի ավտոմեքենան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ