Ջրանցքից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու դի

Աննա Կոստանյան 16.09.2022 - 15:13
16.09.2022 - 15:13 դիտում

Սեպտեմբերի 16-ին, ժամը 12։22-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բաղրամյան-Նորակերտ հատվածում՝ Ստորին Հրազդանի ջրանցքում, նկատվել է դի․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 70 տարեկան անձը չպարզված տղամարդու դի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ