Ջո Բայդենը շնորհավորել է հայ ժողովրդին և Նիկոլ Փաշինյանին

Աստղիկ Խաչատրյան 29.06.2021 - 09:23
29.06.2021 - 09:23 դիտում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է հայ ժողովրդին և Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական բարեհաջող ընտրությունների անցկացման կապակցությամբ: Այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում:

«Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական բարեհաջող ընտրությունների անցկացման կապակցությամբ: Հայաստանի հետ մեր գործընկերությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա՝ ժողովրդավարական բարեփոխումների և հակամարտության կարգավորման ոլորտներում, և մենք պատրաստ ենք ուժեղացնել այդ համագործակցությունը»,- ասված է ԱՄՆ նախագահի թվիթերյան գրառման մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ