Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքան կնվազի

Աննա Կոստանյան 20.05.2024 - 16:11
20.05.2024 - 16:11 դիտում

Երևան քաղաքում մայիսի 20-ին, 21-22-ը երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 23-ի ցերեկը, 24-25-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, 24-ի երեկոյան, 25-ի գիշերը՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում մայիսի 20-ի ցերեկը, 21-22-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 23-ի ցերեկը, 24-25-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, 24-25-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 20-ի ցերեկը, 21-23-ը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 24-ին նույնքան կնվազի։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ