Ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով

Աննա Կոստանյան 6.06.2024 - 16:59
6.06.2024 - 16:59 դիտում

Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են՝ Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հունիսի 7-ի երեկոյան ժամերից, 8-11-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։

Հունիսի 7-ին՝ կեսօրից հետո, հանրապետության առանձին շրջաններում, 8-11-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում ինտենսիվ, հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։

Երևանում հունիսի 7-ին երեկոյան ժամերին, 8-11-ը՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ