Տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը

Անի Հովհաննիսյան 20.10.2022 - 23:45
20.10.2022 - 23:45 դիտում

Սա ամենևին էլ խաղաղության ջանքերի շրջանակներում գործադրվող և կազմակերպվող միակ հանդիպումը չէ: Անդրադառնալով իրանցի լրագրողի՝ Պրահայում տեղի ունեցած հանդիպման մասին հարցին՝ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Խաղաղության պայմանագրի շուրջ և նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա մյուս խնդիրների, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի շուրջ մեր հանդիպումները շարունակական են տարբեր հարթակներում, տարբեր ֆորմատներով:

Ամենուր մենք փորձում ենք կառուցողական լինել և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, ու թերևս չափանցություն չի լինի, եթե ասեմ, որ ամենուր իրականում մեծ առաջընթաց ունենալու հիմնական խոչընդոտը Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումն է և Հայաստանի հետ փոխադարձ ընդունելի լուծումների գնալու դժկամությունը:

Հուսով ենք, որ այս խոչընդոտը կհաղթահարվի, և մեզ առաջիկայում կհաջողվի, այնուամենայնիվ, հանգել կրկին փոխադարձ ընդունելի իրավիճակների և լուծումների»,- ասաց Միրզոյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ