Պուտին-Մակրոն շփումներ ներկայումս նախատեսված չեն, սակայն Ռուսաստանի ղեկավարը բաց է երկխոսության համար. Պեսկով

Աննա Կոստանյան 4.04.2024 - 15:42
4.04.2024 - 15:42 դիտում

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի շփումներ ներկայումս նախատեսված չեն, սակայն Ռուսաստանի ղեկավարը բաց է երկխոսության համար, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Նախագահ Պուտինը բաց է երկխոսության համար: Նա ակտիվ միջազգային երկխոսություն է վարում նրանց հետ, ովքեր շահագրգռված են զարգացնել հարաբերությունները մեր երկրի հետ: Ներկայում ամենաբարձր մակարդակով շփումներ անցկացնելու պլաններ չկան»,- ասել է նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ