Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը տևել է մոտ մեկ ժամ, առանցքում՝ Ուկրաինայի հարցը

3.07.2025 - 20:43 դիտում

Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցն ավարտվել է, այն տևել է գրեթե մեկ ժամ։ Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է նաև Ուկրաինայի հարցը՝ հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման հարցը։ Պուտինը նշել է, որ շարունակվում է հակամարտության քաղաքական լուծման որոնումը:
ՌԴ նախագահը հավելել է՝ Ռուսաստանը հետամուտ կլինի իր առջև դրված նպատակներին և չի նահանջի դրանցից։
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներն անդրադարձել են նաև  Մերձավոր Արևելքում, այդ թվում` Իրանում և Սիրիայում տիրող իրավիճակին՝ հավելել է Ուշակովը։ Նրա խոսքով՝ նախագահներն անդրադարձել են նաև էներգետիկայի, տիեզերքի և այլ հեռանկարային ոլորտներում երկու երկրների արդյունավետ գործակցության հնարավորություններին:
Նորությունը թարմացվում է:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ