Պուտինն ու Ռոհանին քննարկել են Ղարաբաղի իրավիճակը

Աննա Կոստանյան 10.10.2020 - 14:48
10.10.2020 - 14:48 դիտում

Իրանական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Մտքերի մանրակրկիտ փոխանակություն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Վլադիմիր Պուտինն իր իրանցի գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է տարածաշրջանում լարվածությունը սրելու ուղղությամբ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռնարկվող ջանքերի մասին:

Իրանի նախագահն աջակցություն է հայտնել այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ խորհրդակցությունների արդյունքներով`մարդասիրական նպատակներով հրադադարի հաստատման, ինչպես նաև առարկայական բանակցությունների մեկնարկի համար՝ հնարավորինս շուտ խաղաղ կարգավորման հասնելու նպատակով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ