Պուտինն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը

Հրաչ Սահակյան 20.10.2020 - 20:08
20.10.2020 - 20:08 դիտում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մանրամասն քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հաղորդում  է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորման նպատակով ձեռնարկված քայլերի մասին՝ ռազմական գործողությունների հետագա սրումը կանխելու և բանակցությունների շուտափույթ վերսկսելու ուղղությամբ:

Ընդգծվել է հակամարտող կողմերի միջև հոկտեմբերի 10-ին և 17-ին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունները պահպանելու կարևորությունը», – ասված է հաղորդագրության մեջ:

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ