Պուտինն ու Էրդողանը օգոստոսի 5-ին կհանդիպեն Սոչիում

26.07.2022 - 20:41 դիտում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 5-ին Սոչիում կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն իրավիճակն Ուկրաինայում և սննդամթերքի վերաբերյալ գործարքը:

Երկու երկրների ղեկավարների նախորդ բանակցությունները տեղի են ունեցել հուլիսի 19-ին Թեհրանում՝ Աստանայի գագաթնաժողովի շրջանակներում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ