Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի վերջին զարգացումները

7.10.2022 - 13:49 դիտում

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում ծավալվող վերջին իրադարձությունները։

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունների բարելավմանը նպաստող հարցեր, ինչպես նաև Ուկրաինայում վերջին զարգացումները։ Նախագահ Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ ուկրաինական հարցի խաղաղ լուծման մեջ՝ ի շահ բոլոր կողմերի»,- հայտնել են Էրդողանի գրասենյակից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ