Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Աննա Կոստանյան 15.11.2024 - 16:17
15.11.2024 - 16:17 դիտում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ռուսական կողմի հաղորդագրության մեջ նշվում է, որ նրանք քննարկել են արդյունաբերական համագործակցության և տրանսպորտի ոլորտում մի շարք փոխշահավետ նախագծերի գործնական իրականացումը։

Բացի այդ, կողմերը հաստատել են իրենց փոխադարձ հետաքրքրությունը Մոսկվայի և Բաքվի միջև ռազմավարական գործընկերության և դաշինքի հետագա զարգացման հարցում։

Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրության այլ հարցեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ