Պուտինն ասել է, որ միշտ պատրաստ է խոսել կամ հանդիպել Թրամփի հետ

Աննա Կոստանյան 19.12.2024 - 17:41
19.12.2024 - 17:41 դիտում

Մոսկվայում ուղիղ եթերում ընթանում է «Տարվա արդյունքները՝ Վլադիմիր Պուտինի հետ» մեծ ամփոփիչ մամուլի ասուլիսը: ՌԴ նախագահը ուղիղ եթերում պատասխանում է լրագրողների և ռուսաստանցիների հարցերին:

Ռուս-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ հարցին ի պատասխան Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած պահի խոսել Ամերիկայի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ և համաձայն է հանդիպել հետ։

ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ Թրամփի հետ խոսելու բան կունենա, եթե հանդիպեն, միաժամանակ նշել է, որ հանդիպման ժամկետները դեռ հայտնի չեն։

«Ես չգիտեմ, թե երբ կհանդիպենք, որովհետև նա ընդհանրապես ոչինչ չի ասում այդ մասին: Բայց ես պատրաստ կլինեմ հանդիպման, եթե նա դա ցանկանա»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը:

Պուտինը հիշեցրել է, որ 2020 թվականին Սպիտակ տնից Թրամփի հեռանալուց չորս տարի է անցել, և այդ ընթացքում նրա հետ չի խոսել: Այնուամենայնիվ, նա հավելել է, որ պատրաստ կլինի խոսել Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի հետ «ցանկացած պահի», և ընդգծել, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ու փոխզիջումների. «քաղաքականությունը փոխզիջման արվեստ է»,- ասել է Կրեմլի ղեկավարը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ