Պուտինն անցել է ահաբեկչությունից հետո վերականգնված Ղրիմի կամրջով

5.12.2022 - 20:00 դիտում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Ղրիմի կամուրջ, վերանորոգման աշխատանքների մասին նրան զեկուցել է փոխվարչապետ Մարատ Հուսնուլինը։
Պետության ղեկավարը նստել է ղեկին և Հուսնուլինի ընկերակցությամբ անձամբ անցել կամրջի վրայով՝ վերականգնված գոտիով։
Ղրիմի կամրջի վրա ահաբեկչությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին։ Ռուսական իշխանությունների գնահատմամբ՝ դրա հետևում կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։
Տեսանյութը տարածել է Ռիա Նովոստին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ