Պուտինն ահաբեկչությունն անվանել է ամենավտանգավոր սպառնալիքը

Աննա Կոստանյան 24.02.2021 - 18:51
24.02.2021 - 18:51 դիտում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ահաբեկչությունն անվանել է ամենավտանգավոր սպառնալիքը և նշել, որ դրա դեմ պայքարը շարունակվում է հեռավոր մատույցներում՝ Սիրիայում:

«Եվ ամենից առաջ, մշտական կենտրոնացում, լավ մտածված կանխարգելիչ գործողություններ են պահանջում ամենից սուր, ամենավտանգավոր սպառնալիքի՝ ահաբեկչության դեմ պայքարը», – ասել է Պուտինը Ռուսաստանի ԱԴԾ խորհրդի նիստում:

Նախագահի խոսքով՝ անցյալ տարվա դեկտեմբերին ոչնչացվել է ավազակային վերջին կազմակերպված խումբը, որը հանցագործություններ է գործել Չեչնիայի և Ինգուշեթիայի տարածքում, աշխատանքներ են տարվում հեռավոր մատույցների ուղղությամբ, այդ թվում՝ Սիրիայում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ