Պուտինի և Էրդողանի հանդիպման վայրը և ժամկետները հստակեցվում են․ Պեսկով

Աննա Կոստանյան 3.08.2023 - 13:19
3.08.2023 - 13:19 դիտում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են մոտ ժամանակներս կողմնորոշվել հանդիպման վայրի և ժամկետների հարցում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նրանք մի քանի անգամ խոսել են հեռախոսով և պայմանավորվել են մոտ ժամանակներս հստակ որոշել վայրը, որտեղ հանդիպումը տեղի կունենա, և ժամկետները։ Դա արվելու է դիվանագիտական խողովակներով։ Հանդիպման վայրը քննարկվելու է, և դա պարտադիր չէ, որ Թուրքիան լինի»,- ասել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակը հիշեցրել է, որ նախագահները պատրաստվում էին հանդիպել Թուրքիայում նախագահական ընտրություններից առաջ, սակայն որոշել են հետաձգել հանդիպումը, որպեսզի երրորդ երկրները Ռուսաստանին չմեղադրեն Անկարայի ներքին գործերին միջամտելու համար։

Հատկանշական է, որ երեկ Էրդողան-Պուտին հեռախոսազրույցից հետո թուրքական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Վլադիմիր Պուտինը մոտ ապագայում կայցելի Թուրքիա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ