Պուտինի հայտարարության պատճառով ՌԴ դեսպանին կանչել են Լեհաստանի ԱԳՆ

Աստղիկ Խաչատրյան 22.07.2023 - 18:22
22.07.2023 - 18:22 դիտում

Վլադիմիր Պուտինի հայտարարության պատճառով Լեհաստանի ԱԳՆ են կանչել ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևին։

Հիշեցնենք, որ Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ հիշեցրել է, որ Լեհաստանը 1939 թվականին արևմտյան դաշնակիցների կողմից նետվել է գերմանական ռազմական մեքենան և փաստացի կորցրել իր անկախությունն ու պետականությունը։

Նա նաև հիշեցրել է, որ Լեհաստանը շատ արեւմտյան հողեր է ստացել Իոսիֆ Ստալինի շնորհիվ, և եթե Վարշավան մոռացել է այդ մասին, ապա Ռուսաստանը կհիշեցնի։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ