Պուտինը և Զելենսկին հրավիրվել են G20 գագաթնաժողովին

Աննա Կոստանյան 29.04.2022 - 14:03
29.04.2022 - 14:03 դիտում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրավիրվել են Ինդոնեզիայում կայանալիք G20 գագաթնաժողովին, հայտնում է Agence France-Presse-ը։

Ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ բանակցություններ է վարել Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հետ՝ շնորհակալություն հայտնելով նրան G20-ի գագաթնաժողովին հրավիրելու համար։

Գործակալությունը, վկայակոչելով Ինդոնեզիայի նախագահին, հայտնում է, որ թե՛ Պուտինը, թե՛ Զելենսկին միջոցառմանը հրավեր են ստացել։

Վիդոդոն հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ուկրաինայում տիրող իրավիճակի, ինչպես նաև G20-ի գործունեության վերաբերյալ։ Ընդգծվում է, որ պատերազմը պետք է անհապաղ դադարեցվի, և խաղաղ բանակցություններին հնարավորություն տրվի», – Twitter-ում գրել է Ինդոնեզիայի առաջնորդը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ