Պուտինը և Ալիևը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման հետ կապված գործնական հարցեր

Աննա Կոստանյան 12.12.2022 - 14:03
12.12.2022 - 14:03 դիտում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, 2022 թվականի հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների կատարման հետ կապված գործնական հարցեր, անդրադարձել Հարավային Կովկասում տնտեսական ու լոգիստիկ կապերի վերականգնման ծրագրերին:

Պուտինը և Ալիևը պայմանավորվել են շարունակել շփումները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ