Պուտինը Փաշինյանի հետ առանձին հանդիպում կունենա Երևանում. Պեսկով

Աննա Կոստանյան 21.11.2022 - 15:39
21.11.2022 - 15:39 դիտում

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլը չի ​​քննարկում Ռուսաստանի Դաշնությունում զորահավաքի երկրորդ ալիքի հնարավորությունը, միաժամանակ՝ «Ռուսաստանը ցանկանում է հասնել իր նպատակներին հատուկ ռազմական գործողության միջոցով և կհասնի դրանց»:

«Կիևում իշխանափոխությունը հատուկ գործողության նպատակը չէ, իսկ ռուս ռազմագերիներին գնդակահարածներին Ռուսաստանն ինքը կփնտրի, նրանք պետք է գտնվեն և պատժվեն»,- ասել է Պեսկովը:

Կրեմլի խոսնակը, խոսելով ՌԴ նախագահի առաջիկա հանդիպումներ մասին, նշել է նաև, որ Վլադիմիր Պուտինը ծրագրում է ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ առանձին հանդիպում ունենալ նոյեմբերի 23-ին՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում, ինչպես նաև պատրաստվում է մասնակցել Բիշքեկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ