Պուտինը Սոչիում երկկողմ հանդիպում է անցկացնում Ալիևի հետ

Աստղիկ Խաչատրյան 26.11.2021 - 16:39
26.11.2021 - 16:39 դիտում

Սոչիում սկսվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ բանակցությունները։ Այդ մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախագահ Պուտինը Սոչիում նոր է սկսել զրույցը Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Վերջում մենք ակնկալում ենք Պուտինի, Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը»,- ասել է Պեսկովը:

Դրանից հետո Պուտինը առանձին զրույց կունենա Փաշինյանի հետ՝ ասել է Կրեմլի խոսնակը։

Օրակարգը, շարունակել է նա, լինելու է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման շարունակությունը, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի քննարկումը և դրանց ապաշրջափակումը։ Սա այն կարևոր խնդիրն է, որն ամրագրված է երեք երկրների ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ՝ հիշեցրել է Պեսկովը։

Ալիևի և Փաշինյանի հետ Պուտինի առանձին հանդիպումներում «կքննարկվեն նաև երկկողմ հարաբերությունների ամբողջ համալիրն ու ԵԱՏՄ-ում ինտեգրման խնդիրները»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ