Պուտինը շփվել է արհեստական ​​բանականության և նեյրոցանցի հիմքով ստեղծված նմանակի հետ

Աննա Կոստանյան 14.12.2023 - 18:12
14.12.2023 - 18:12 դիտում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղիղ կապով քաղաքացիների և լրագրողների հետ շփման ժամանակ հարց է հղել արհեստական բանականության և նեյրոցանցի հիմքով ստեղծված նմանակը, ինչը սկզբում շփոթեցրել է Պուտինին:

Իրականում հարցը տվել է Սանկտ Պետերբուրգից մի ուսանող:

Զրույցի ընթացքում Պուտինն ընդգծել է, որ առաջին անգամ է տեսնում իր նմանակին:

«Ես տեսնում եմ, որ Դուք կարող եք իմ արտաքինն ունենալ և խոսել իմ ձայնով։ Բայց ես մտածեցի ու որոշեցի, որ միայն մեկ մարդ պետք է նմանվի ինձ ու խոսի իմ ձայնով։ Եվ այս մարդը ես կլինեմ»,-ասել է ՌԴ նախագահը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ