Պուտինը հինգերորդ անգամ ստանձնել է Ռուսաստանի նախագահի պաշտոնը

Աննա Կոստանյան 7.05.2024 - 14:25
7.05.2024 - 14:25 դիտում

Կրեմլում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահի երդմնակալության արարողությունը: Վլադիմիր Պուտինը ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնել է հինգերորդ անգամ՝ վեցամյա ժամկետով:

Իր ելույթում Պուտինը նշել է, որ Ռուսաստանը բախվել է լուրջ փորձությունների, համոզմունք հայտնել, որ երկիրն արժանապատվորեն կհաղթի դժվարությունները և կդառնա ավելի ուժեղ:

«Մենք բաց ենք եղել և շարունակելու ենք ամրապնդել բարեկամական հարաբերությունները բոլոր այն երկրների հետ, որոնք Ռուսաստանին տեսնում են որպես հուսալի և ազնիվ գործընկեր։ Եվ այդ երկրներն իսկապես համաշխարհային մեծամասնությունն են կազմում: Մենք չենք հրաժարվում արևմտյան պետությունների հետ երկխոսությունից։ Ընտրությունը նրանցն է»,- ասել է Պուտինը:

Նրա խոսքով՝ եվրասիական ինտեգրման գործընկերների և այլ ինքնիշխան կենտրոնների հետ Մոսկվան կշարունակի բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորումը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ