Պուտինը հայտնել է ռուսական բանակ մոբիլիզացված ռուսաստանցիների թիվը

4.11.2022 - 21:14 դիտում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական բանակի շարքերում մոբիլիզացվածների թիվը հասել է 318 հազարի, չնայած նախապես հայտարարվել էր, որ զորակոչվելու է 300.000 մարդ, գրում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ 49.000 զորակոչիկի արդեն ուղարկել են ռազմական գործողությունների գոտի, մյուսներն անցնում են համապատասխան վերապատրաստում:

Հոկտեմբերի 31-ին Պուտինը հայտարարեց, որ երկրում մասնակի զորահավաքի շրջանակներում զորակոչն ավարտվել է։ ՌԴ նախագահը նաև ճշտել է, որ պետությունն ամեն ինչ անում է զինծառայողների ընտանիքներին աջակցելու համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ