Պուտինը հայտարարել է ԼՂ հարցով Փաշինյանի հետ մշտական կապի մասին

Աննա Կոստանյան 7.09.2022 - 16:02
7.09.2022 - 16:02 դիտում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մշտական կապի մեջ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Պուտինն այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
«Բնականաբար, ամենազգայուն հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության ապահովման հետ կապված իրավիճակն է: Մենք այս հարցով ամբողջ ընթացքում Ձեզ հետ խոսում ենք, մշտական կապի մեջ ենք»,- ասել է Պուտինը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ