Պուտինը համեմատել է Սոչիում եռակողմ և Պրահայում առանց Ռուսաստանի կայացած հանդիպումների արդյունքները

Աննա Կոստանյան 1.11.2022 - 10:38
1.11.2022 - 10:38 դիտում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հայտարարությունից հետո մամուլի ասուլիսում պատասխանել է այն հարցին, թե ինչպես են Սոչիում հանդիպման արդյունքները հարաբերակցվում Պրահայում առանց Ռուսաստանի մասնակցության տեղի ունեցած հանդիպման արդյունքների հետ։

«Ինչ վերաբերում է Պրահայում առանց Ռուսաստանի մասնակցության հանդիպմանը, մեզ համար պարզ է, թե ինչու առանց Ռուսաստանի մասնակցության, և կարիք չկա որևէ մեկին բացատրելու, ապա մեր եվրոպացի գործընկերներն իրենց քաղաքականությունն այնպես են վարում, որ փորձում են Ռուսաստանին դուրս թողնել բոլոր ձևաչափերից։ Միանգամայն պարզ է, որ որոշ իրավիճակներում դա բացարձակապես անիրատեսական է, անհնարին, ինչպես, օրինակ, այս դեպքում։ Բայց մենք, մեր հերթին, միշտ ողջունում ենք կարգավորմանն ուղղված ցանկացած ջանքեր։ Հետևաբար, ինչ վերաբերում է հարաբերակցվելուն, ապա դա հարաբերակցվում է միանգամայն բնական ճանապարհով, և մենք աջակցում ենք այն ամենին, ինչն ուղղված է առճակատման նվազեցմանը և կարգավորմանը, ինչպես ես արդեն ասել եմ», – ասել է Պուտինը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ