Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Ալիևի և Փաշինյանի հետ, հետո ակնկալում ենք եռակողմ հանդիպում. Կրեմլ

Աննա Կոստանյան 25.05.2023 - 12:43
25.05.2023 - 12:43 դիտում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի երկու երկկողմ հանդիպում կանցկացնի՝ Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո սպասվում է եռակողմ հանդիպում, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Պուտինը երկու երկկողմ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, դրանից հետո մենք ակնկալում ենք եռակողմ հանդիպում Պուտինի, Ալիևի և Փաշինյանի միջև»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ