Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում ՌԴ դերը դժվար է գերագնահատել, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բոլոր ջանքերը գործադրում է իրավիճակը կայունացնելու համար:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,վկայակոչելով ՏԱՍՍ-ը, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դժվար է գերագնահատել ՌԴ-ի, անձամբ Պուտինի դերը։ Բնականաբար, նախագահը բոլոր ջանքերը գործադրում է սահմանին լարվածության թուլացմանը նպաստելու համար, այդ ջանքերը շարունակվում են», – ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի խոսնակը չի մեկնաբանել այն փաստը, որ Հայաստանը սահմանին իրավիճակի սրման առնչությամբ դիմել է ՀԱՊԿ-ին:
«Ավելին հիմա չէի ցանկանա ասել: Աշխատանք է տարվում, տարբեր համաձայնեցումներ, չէի ցանկանա ինչ-որ բան հայտարարել, մինչև համաձայնեցման գործընթացը չավարտվի», – ասել է Պեսկովը: