Պուտինը բարձր է գնահատել Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահների աշխատանքը

Աննա Կոստանյան 23.11.2020 - 15:28
23.11.2020 - 15:28 դիտում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների արդյունավետ և համակարգված աշխատանքը:

«Օգտվելով առիթից՝ կցանկանայի նշել ռուս խաղաղապահների հստակ, լավ համակարգված աշխատանքը», – ասել է Պուտինը ԼՂ-ում Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանը վերաբերյալ հանդիպման ժամանակ:

Ըստ նրա՝ արագ ականազերծումը հնարավորություն է տվել տարածաշրջանում հաստատել հուսալի հաղորդակցություն, իսկ ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը` դադարեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից:

«Այժմ առաջնահերթությունը ռազմական գործողություններից լրջորեն տուժած այս տարածաշրջանի բնակիչներին աջակցելն է, օգնելը», – ասել է Պուտինը:

Նա նշել է, որ ստեղծվում է մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն` տարածաշրջանում առկա խնդիրները լուծելու համար:

«Տեղյակ եմ, որ հաշվի առնելով կենտրոնի առջև ծառացած խնդիրները, այժմ ձևավորվում են դրա մասնագիտացված ստորաբաժանումները», – հավելել է նախագահը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ