ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության անձնակազմի հետ խորհրդակցությանը քննարկվել են ոլորտին առնչվող առանցքային հարցեր

Աստղիկ Խաչատրյան 21.03.2024 - 23:34
21.03.2024 - 23:34 դիտում

Մարտի 19-20-ը ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարության ֆինանսաբյուջետային վարչության անձնակազմի հետ անցկացվել է հավաք-խորհրդակցություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Քննարկվել են ոլորտին առնչվող առանցքային հարցեր, առաջադրվել են առկա խնդիրների լուծման նոր մոտեցումներ:

Հավաք-խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ՊՆ համակարգում հաշվապահական հաշվառման ծրագրային համակարգի ներդրման ընթացքին, առաջացող խնդիրներին և դրանց լուծման տարբերակներին վերաբերող մի շարք հարցեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ