ՊՆ-ն և ԳՇ-ն խստորեն դատապարտում են ՀՀ քաղաքական ղեկավարության և ԶՈւ միջեւ հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը

Աննա Կոստանյան 27.10.2020 - 16:27
27.10.2020 - 16:27 դիտում

ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը խստորեն դատապարտում են Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության եւ Զինված ուժերի միջեւ հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը: Այս մասին ՀՀ ՊՆ և ԳՇ հայտարարությունը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Առավելեւս ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը եւ շարունակելու են անվերապահորեն կատարել ՀՀ Գերագույն հրամանատարի, Կառավարության և պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները: ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը քաղաքական եւ մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից եւ գործողություններից»,- ասված է հայտարարությունում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ