«Երեկ հետևել եմ լրահոսին, տեղյակ եմ գրառումներից, նաև տեսանյութերն եմ դիտել, և դրանով պայմանավորված՝ ՊՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որ սահմանի երկայնքով լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն դա ՀՀ-ի ուղղությամբ չէ: Բնականաբար, դրանք այն դեպքերն են, որոնք, վտանգ չպարունակելով, մեր կողմից հայտարարության չեն արժանանում»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես էր եկել պարզաբանմամբ՝ նշելով, որ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը: