ՊՆ-ն հերքում է Խըզըի և Ապշերոնի տարածքներին հարվածելու մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

Հրաչ Սահակյան 5.10.2020 - 01:21
5.10.2020 - 01:21 դիտում

Հայաստանի ՊՆ-ն հերքում է Խըզըի և Աբշերոն տարածքների ուղղությամբ հրթիռ արձակելու վերաբերյալ ադրբեջանական ապատեղեկատվությունը: Այս մասին հայտնեցին Պաշտպանության նախարարությունից:

«Ադրբեջանական կողմը առանց գեթ մեկ ապացույց ներկայացնելու հիմա էլ հայտարարում է, թե, իբր, Հայաստանի զինված ուժերը թիրախավորել են Խըզըի և Ապշերոնի տարածքները։ Հերթական սուտը ակնհայտորեն վկայում է, որ Ադրբեջանը սադրանքի համար հող է նախապատրաստում»,- նշեցին ՊՆ-ից:

Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի իշխանությունները ևս մեկ անհեթեթ հայտարարություն էին տարածել, թե իբր Մինգեչաուրի ուղղությամբ հայկական կողմը հրթիռային հարվածներ է հասցնում: Այդ տեղեկությունը հերքվել է և Հայաստանի, և Արցախի կողմից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ